Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Մարիետա ԲԱԴԱԼՅԱՆ. Ինչո՞ւ չենք վերանորոգում մեր ներսը

Մարիետա ԲԱԴԱԼՅԱՆ. Ինչո՞ւ չենք վերանորոգում մեր ներսը
29.06.2014 | 16:59

Պարզից էլ պարզ է, հարթավայրային բանուկ ճամփաները, սրբատաշ քարերով ամրացված, այլևս մերը չեն, անգամ այդտեղով երթևեկող տրանսպորտի միջոցները ծառայում են այլ նպատակի:
Մեզ ճամփա է պետք, թեկուզև առաջին անհաստատ քայլն անելու համար: Ճամփա՛:
Բայց, սիրելիներս, մենք ունենք սարեր, բլուրներ, արահետներ, որոնք դեռևս պահպանում են մեր նախնյաց ոտնահետքերը: Այդ երբվանի՞ց է հայը վախեցել քայլել քարքարոտ կածաններով: Քայլել է, քայլել է այնքան, որ ուղի դարձնի: Ո՞Ւմ համար: Ինչո՞ւ ենք վախենում սրունքներն արյունոտելուց, դա ավելի ցավոտ է, քան հոգևոր տառապա՞նքը: ՀԱՅ, զգոնացրու միտքդ,,,Դու , թեկուզև մի կարճ ժամկետով, որևէ տեղ մեկնելուց սիրում ես կարգի բերել կացարանդ, անգամ վերանորոգում ես քեզ չպատկանող տարածքը, ասում ես՝ ոչինչ , թող մաքուր ու կոկիկ լինի:
Այս ամենից ելնելով՝ մի հասարակ հարց է առաջանում, բա ինչո՞ւ չենք վերանորոգում մեր ներսը, մեր հոգիները, ինչո՞ւ ենք գերադասում ստրկային վիճակը բնականոն ու ազատ վիճակից: Մեր արյան հիշողության մեջ ախր չկա ՍՏՐՈՒԿ լինելիության անգամ մի հարդ, մի փոշիաչափ մտայնություն անգամ:
Բնության հիշողությանը չես կարող դիպչել, բայց ինքը կարող է քեզ տանել իր նվիրական, բաղձալի, անձկալի գիրկը, դյութել քեզ իր կուսական մաքրությամբ, վարդևորել քեզ իր վարդաջրերով, ու դու վերստին կկենդանանաս, կհանես վրայիցդ քո առօրյայի մուրն ու փոշին, կթողնես քեզ տանջող անիրականանալի թվացող մտքերը ժայռերի ծերպերին ու կփորձես այնտեղից անվախորեն մի մանուշակ պոկել, մաքրամաքուր հողում ծնված մի հատիկ մանուշակ ՝ որպես խորհրդանիշ քո վերադարձի, քո նորածնության, վերածնության:
Խորը շնչիր, վերստին թերթիր ընտանիքիդ ալբոմը, այնտեղ գտիր անձանց, ում մոռացության ես տվել, լավ նայիր խամրած նկարներին, երկար նայիր նրանց աչքերին: Ի՞նչ կգտնես այդ հայացքներում...

Դիտվել է՝ 2986

Մեկնաբանություններ